IDBank Պրեմիեր Լիգա․ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց ԲԿՄԱ-ին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց՝ 1-0 հաշվով։

Տան տերերի կազմից միակ հաղթական գոլը խփեց Դավիթ Խուրցիձեն՝ 78-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 25 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, իսկ ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդ է։