Էրիկ տեն Հագի օգնականը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնական Միտչել վան դեր Գագը, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում, հայտնում է The Athletic-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վան դեր Գագը «Այաքսի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում է։ Հոկտեմբերի 23-ին հոլանդական ակումբը հայտարարեց Մորիս Շտայնի հեռացման մասին, ով թիմը գլխավորում էր ամառվանից։

«Այաքսը» 7 խաղից հետո 5 միավորով զբաղեցնում է Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։ Սա թիմի համար վատագույն մեկնարկն է Էրեդիվիզիեի պատմության մեջ։