Ստեֆանո Պիոլին կգլխավորի իտալական մեկ այլ ակումբ

«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»։

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, նեապոլիտանական ակումբը որոշել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պիոլիին։ 58-ամյա մասնագետը թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանում։

Կողմերը պայմանագիր կկնքեն 2 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

«Նապոլին» այժմ գլխավորում է Ֆրանչեսկո Կալցոնան: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։