«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կարող է Սաուդյան Արաբիա տեղափոխվել

«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը մտածում է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու հնարավոր տարբերակների շուրջ: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը կապվել է նախկին թիմակից Ռիյադ Մահրեզի հետ, որը հանդես է գալիս «Ալ-Ահլիում»՝ Սաուդյան Արաբիայում կյանքի, ինչպես նաև տեղի ֆուտբոլային ակումբների մակարդակի մասին իմանալու համար։

Ընդգծվում է, որ Ուոքերը հավատարիմ է «Մանչեսթեր Սիթիին», սակայն կարծում է, որ ապագայում Սաուդյան Արաբիան կարող է լավ վայր լինել իր կնոջ ու երեխաների համար։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 13 միլիոն եվրո: