FUTSAL CHAMPIONS LEAGUE. «Պալման» կամային հաղթանակ տոնեց ու դարձավ չեմպիոն

Երևանում ավարտվեց ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի չորսի եզրափակիչը։

Չեմպիոնի կոչման համար Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցեցին իսպանական գրանդները՝ «Բարսելոնան» և «Պալման»։

Կատալոնական թիմը առաջ անցավ հաշիվ մեջ, բայց Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերն ու խաղընկերները կարողացան կամային որակների հաշվին հաղթել 5:1 հաշվով։

«Պալման» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր։