Լիոնել Մեսսի. «Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2).

«Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։

Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։ Նա նաև դարձավ MLS-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով գրանցեց այդպիսի ցուցանիշ։

Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 24 միավորով Արևելյան կոնֆերենցիայի առաջին տեղում է, «Նյու Յորք Ռեդ Բուլսը» 17 միավորով չորրորդն է։