Լուիս Սուարես. «Լիոնել Մեսսիի հետ ամեն ինչ ավելի հեշտ է»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ խաղում (6:2), խոսել է Լիոնել Մեսսիի հետ փոխըմբռնման մասին։

Մեսսին այս հանդիպմանը դարձավ հինգ գոլային փոխանցման հեղինակ և մեկ գոլ՝ Սուարեսի փոխանցումից։

«Լեոյի հետ ամեն ինչ ավելի հեշտ է։ Մենք բազմիցս խաղացել ենք միասին։ Դա նկատելի է խաղադաշտում, քանի որ երբեմն մենք շարժվում ենք առանց միմյանց նայելու՝ միաժամանակ իմանալով, թե որտեղ է մյուսը: Սա օգուտ է տալիս թիմին»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում AS-ը։