Պեպ Գվարդիոլան ասել է, թե որ ակումբի խաղն է սիրում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բավարիայի» նոր մարզիչ փնտրելու հետ կապված իրավիճակը, ինչպես նաև խոսել մյունխենյան ակումբի հանդեպ իր համակրանքի մասին։

«Նրանք մարզիչ կգտնեն, դա ժամանակի հարց է: Նրանք կընտրեն ճիշտ մարզչին, և ընտրությունը կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք ցանկանում խաղալ, ինչպիսի խաղացողներ ունեն և մնացած ամեն ինչից։

Երբեմն դա կարող է դժվար գործ լինել, բայց նրանք կարող են գլուխ հանել այդ հարցում: «Բավարիան» միշտ ունի ռեսուրսներ, ղեկավարության մարդիկ շատ խելացի են, ուստի կգտնեն մեկին, ով կհամապատասխանի իրենց: