IDBank Պրեմիեր Լիգա․ Երևանյան դերբիում «Փյունիկը» ուժեղ էր «Ուրարտուից» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 3-1 հաշվով։

«Փյունիկի» կազմում աչքի ընկան Սամ Հենդրիկը, Ջեյմսը և Հովհաննես Հարությունյանը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Արտեմ Մաքսիմենկոն։

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 2–րդ է վաստակած 26 միավորով։