Էրլինգ Հոլանդը կրկնել է Պրեմիեր Լիգայի բացառիկ ռեկորդներից մեկը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների առաջին խաղակեսում իր երկրորդ հեթ-տրիկն է ձևակերպել «Վուլվերհեմփթոնի» հետ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում (5-1): Այս խաղում նա դարձավ պոկերի հեղինակ, իսկ հեթ-տրիկը ձևակերպել է առաջին խաղակեսում։

Այսպիսով, նորվեգացի հարձակվողը դարձավ առաջնության պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների առաջին խաղակեսերում մեկից ավելի հեթ-տրիկ է գրանցել։

Նախկինում դա հաջողվել էր անել միայն Էնդրյու Քոուլին և Մայքլ Օուենին։