Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան իտալական մեկ այլ ակումբում շարունակել

Առաջիկա ամառ «Չելսին» կփորձի ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին՝ նրա տրանսֆերի համար առաջարկելով 90 միլիոն եվրո, ինչպես նաև հարձակվող Ռոմելու Լուկակուին և ևս մեկ այլ ֆուտբոլիստի։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Ըստ աղբյուրի, նիգերիացի հարձակվողի պայմանագրում կա 120 միլիոն եվրոյի փոխհատուցման կետ:

Առաջարկելով Լուկակուին և ևս մեկ ֆուտբոլիստի՝ լոնդոնյան ակումբը մտադիր է նվազեցնել Օսիմհենի տրանսֆերը ձեռք բերելու համար պահանջվող գումարը: