ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն

Էրեդիվիզիեի 32-րդ տուրի խաղում 4-2 հաշվով հաղթելով «Սպարտային»՝ ՊՍՎ-ն ժամանակից շուտ դարձավ Նիդեռլանդների չեմպիոն։

Նիդեռլանդների առաջնության 32 տուրից հետո ՊՍՎ-ն վաստակել է 87 միավոր՝ 12 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից՝ «Ֆեյենորդից» ։ Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել, բայց նույնիսկ եթե նրանք հաղթեն մնացած երեք տուրերից յուրաքանչյուրում, Արնե Սլոտի թիմը չի կարողանա շրջանցել ՊՍՎ-ին։

ՊՍՎ-ն պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը։