CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» հաղթեց արտագնա խաղում «Գալաթասարային» (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում A խմբում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Գալաթասարայի» հետ և հաղթեց 1-3 հաշվով։

Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Քինգսլի Կոմանը, Հարի Քեյնը և Ջամալ Մուսիալան։ Տան տերերի կազմից միակ գոլի հեղինակը դարձավ Մարիո Իկարդին։

«Բավարիան» ՉԼ-ի խմբային փուլում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավորով գլխավորում է A խմբի առաջին հորիզոնականը։ «Գալաթասարայը» կրեց առաջին պարտությունը և զբաղեցնում է երկրորդ տեղը։

Խաղի տեսությունն՝