CHAMPIONS LEAGUE. «Ինտերը» հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում D խմբում «Ինտերը» մրցեց «Զալցբուրգի» դեմ և հաղթեց 2-1 հաշվով։

«Ինտերի» կազմում աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը՝ խաղի 19-րդ րոպեին, իսկ Հաքան Չալհանօղլուն՝ 64-րդ րոպեին՝ 11 մետրանոցից։

«Զալցբուրգի» կազմում աչքի ընկավ Օսկար Գլուխը՝ 54-րդ րոպեին։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և 46-րդ րոպեին փոխարինվեց։