Դավիդ Վիլյա․ «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին, քանի որ նա շատ երիտասարդ է»

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան հայտնել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի հաջողության մասին։

«Կա՞ն որակներ, որոնց Լամինը չունի․ Երբ այս տարիքի խաղացողը կարողանում է խաղալ Լա Լիգայի հանդիպումներում և ցույց տալ նման մակարդակ, մենք խոսում ենք յուրահատուկ տաղանդի մասին։ Նա ուրիշի նման չէ։ Նա իսկապես յուրահատուկ է 16 տարեկանում այս ամենն անելու համար:

Մենք պետք է հոգ տանենք նրա մասին, քանի որ նա շատ երիտասարդ է։ Նա եկել է իր անուն ստեղծելու և երկար տարիներ օգտակար լինելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի սկզբից պարբերաբար հանդես է գալիս հիմնական կազմում, ինչպես նաև հրավիրվել է Իսպանիայի հավաքական։