LA LIGA. Նորամուտի խաղ, ու հաղթական գոլ 23 վայրկյան անց՝ «Բարսելոնան» մեկ միավորով է զիջում «Ռեալին» (VIDEO)

Լա Լիգայի 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկի» դեմ։

Չավիի սաները կարողացան ծանր խաղում հաղթանակի հասնել Էռնեստո Վալվերդեի թիմի նկատմամբ։ Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշող 17-ամյա Մարկ Գույուն, ով փոխարինման մտնելուց ընդամենը 23 վայրկյան անց խփեց հաղթական գոլը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 24 միավորով 3-րդն է, և ընդամենը մեկ միավորով է զիջում «Ռեալին» և «Ժիրոնային», իսկ «Ատլետիկը» 17 միավորով՝ 6-րդը։

Լա Լիգա.
«Բարսելոնա» – «Ատլետիկ» 1:0 (0:0)

1:0 – Մարկ Գույու, 80