SERIE A. «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց «Միլանին» (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 9-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Մասիմիլիանո Ալեգրիի սաները կարողացան երկրորդ խաղակեսում խփած գոլի շնորհիվ 3 միավոր վաստակել։ Հանդիպման 40-րդ րոպեին Մալիկ Թիաուն կարմիր քարտ ստացավ։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 20 միավոր և 3-րդն է, իսկ «Միլանը» 21 միավորով՝ 2-րդը։

Ա Սերիա.

«Միլան» – «Յուվենտուս» 0:1 (0:0)

0:1 Մանուել Լոկատելի 63

Հանդիպման տեսությունը՝ ստորև։