Մարկ Գույուն «Բարսելոնայի» պատմության մեջ նորամուտի խաղում ամենաարագ գոլի հեղինակն է

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Մարկ Գույուն դարձել է «Բլաուգրանայի» պատմության մեջ նորամուտի խաղում ամենաարագ գոլի հեղինակը։ Այս մասին հայտնում է Squawka-ն։

Այսպիսով, Գույուից ընդամենը 23 վայրկյան պահանջվեց կատալոնացիների կազմում իր առաջին գոլը խփելու համար՝ 79-րդ րոպեին «Ատլետիկի» հետ խաղում նա փոխարինման դուրս եկավ, իսկ 80-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակեց երեք միավոր և ունի 24 միավոր՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին և երկրորդ տեղերում ընթացող «Ռեալին» և «Ժիրոնային»: