«Ինտեր Մայամին» Լիոնել Մեսսիի հետ պարտվեց մրցաշրջանի վերջին խաղում (VIDEO)

Հոկտեմբերի 22-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Շարլոտ» – «Ինտեր Մայամի» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է «Շարլոտի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել է Կերվին Վարգասը։

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Նշենք, որ «Ինտեր Մայամիի» համար այս խաղը վերջինն էր մրցաշրջանում, քանի որ ակումբը չկարողացավ նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։

Խաղի տեսությունն՝