Ստեֆանո Պիոլի. «Ես միշտ հավատացել եմ, որ Ռաֆայել Լեաուն գոհ է ինձ նման մարզչից»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ հարաբերությունների մասին։

«Ես միշտ հավատացել եմ, որ Լեաուն գոհ է ինձ նման մարզչից, և այժմ ես ավելի վստահ եմ դրանում», – Պիոլիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա պորտուգալացին Ա Սերիայում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։