Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա անգլիացին շահավետ առաջարկ է ստացել «Ալ Էթիֆակից», որի գլխավոր մարզիչն է Սթիվեն Ջերարդը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։