Մաուրիսիո Պոչետինո. «Մենք 90 րոպե վերահսկում էինք խաղը և արժանի էինք հաղթանակի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպումը (1:0).

«Ես շատ ուրախ եմ. Թիմը շատ լավ խաղաց։ Մենք ընդհանուր առմամբ ավելի լավ հանդես եկանք, քան «Ռեալը» և արժանի էինք հաղթանակի։

Առջևում ևս մեկ հանդիպում կա, բայց կարևոր էր առաջին քայլն անելը։ Շատ լավ խաղ էր։

Մենք կոտրեցինք նրանց կոմբինացիոն խաղը, ճնշում գործադրեցինք կիսապաշտպանների վրա, շատ աշխատեցինք նրանց կանգնեցնելու համար:

Մենք 90 րոպե վերահսկում էինք խաղը և արժանի էինք հաղթանակի»,- ասել է Պոչետինոն Canal+-ին տված հարցազրույցում: