Ջանլուիջի Դոննարումա. «Մբապպեն այլմոլորակային է»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման բարձր է գնահատել հարձակվող Կիլիան Մբապպեի կարողությունները՝ ով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում խփեց Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթական գոլը (1-0):

«Մբապպեն այլմոլորակային է, նա շոու է անում խաղադաշտում և դրա սահմաններից դուրս:

Ֆրանսիացին բացառիկ ֆուտբոլիստ է»,- ասել է դարպասապահը Sky Italia-ին։