Լիոնել Մեսսին ընդհատել է իր անհաջող շարքը՝ «Ռեալի» դեմ խաղերում

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1-0):

Այսպիսով՝ ավարտվեց Լիոնել Մեսսիի անհաջողությունների շարքը մադրիդցիների դեմ խաղերում։

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը չէր կարողանում հաղթել «Ռեալին» 2019 թվականի մարտից:

Այդ ընթացքում արգենտինցին կրել է 3 պարտություն և 1 անգամ խաղացել ոչ-ոքի։ Դա նրա վատագույն արդյունքն էր Մադրիդի դեմ խաղերում: