Տիբո Կուրտուա. «Պատասխան խաղից առաջ ոչինչ որոշված ​​չէ»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ին 1:0 հաշվով պարտվելուց հետո ասել է.

«Մենք  խաղացինք հզոր թիմի դեմ: Լավ մեկնարկեցինք, բայց երևի թե հանգիստ չէինք վերահսկում գնդակը և դրա պատճառով տուժեցինք:

Շատ էինք կորցնում այն, հեշտ չէ  ընդունել, բայց մենք վատ խաղացինք։ Ամոթ է, բայց պատասխան խաղից առաջ ոչինչ որոշված ​​չէ»,- ասել է դարպասապահը: