Յուրգեն Կլոպ. «Մեզ բարդ հանդիպում է սպասում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման սպասելիքներով։

«Մենք գիտենք, որ խաղալու ենք յուրահատուկ խաղաոճով շատ ուժեղ թիմի դեմ «Ինտերը» շատ լավ է գործում պաշտպանությունում, դժվար հակառակորդ է:

«Մեզ բարդ հանդիպում է սպասում»,- Կլոպի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Լիվերպուլի» առաջին հանդիպումը «Ինտերի» դեմ կկայանա վաղը՝ փետրվարի 16-ին, Միլանում։

Պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին Լիվերպուլում։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 00:00-ին: