Նասեր Ալ-Խելաիֆի. «Մեսսին անհամբեր սպասում էր Չեմպիոնների Լիգա վերադառնալուն»

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ  Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Միևնույն թիմում այդքան տարիներ անցկացնելուց հետո ակումբ փոխելը միշտ էլ դժվար է:

Նա իրեն ավելի ու ավելի լավ է զգում՝ հարմարվելով Լիգա 1-ի ռիթմին։

Մեսսին անհամբեր սպասում էր Չեմպիոնների Լիգա վերադառնալուն. Նա լավ մարզավիճակում կլինի «Ռեալի» դեմ խաղում»,- ասել է Ալ-Խելաիֆին Canal+-ին տված հարցազրույցում։