COPPA ITALIA. «Յուվենտուսը» պարտվեց «Լացիոյին», բայց դուրս եկավ եզրափակիչ (VIDEO)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 1:2 հաշվով պարտվեց «Լացիոյին», սակայն ընդհանուր հաշվով հաղթանակած դուրս եկավ։

12-րդ րոպեին Տատի Կաստելանոսը առաջ մղեց հռոմեացիներին, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում արգենտինացին դուբլ ձեւակերպեց։ 83-րդ րոպեին թուրինցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը, ում գոլը թույլ տվեց «ծեր սինյորային» դուրս գալ եզրափակիչ, քանի որ առաջին խաղն ավարտվել էր 2։0 հաշվով։

Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» կխաղա «Ատալանտա» – «Ֆիորենտինա» զույգի հաղթողի դեմ: