PREMIER LEAGUE. «Արսենալը» հաղթեց «Չելսիին» ու դարձավ Պրեմիեր Լիգայի միանձնյա առաջատար (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի հետաձգված խաղի շրջանակներում Լոնդոնի դերբիում «Արսենալը» սեփական դաշտում ջախջախեց «Չելսիին»։

«Զինագործների» կազմում գոլերի հեղինակ դարձան Լեանդրո Տրոսսարը (4-րդ րոպե), Բեն Ուայթը (52, 70) և Կայ Հավերցը (57, 65): Վերջնական արդյունքը՝ 5:0՝ հօգուտ Միկել Արտետայի թիմի։

Այս հանդիպումից հետո «Արսենալը» միանձնյա գլխավորեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը (77 միավոր), «Չելսին» 9-րդ տեղում է (47 միավոր)։