«Արսենալը» ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ «Չելսիի» դեմ խաղերում

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հետաձգված խաղում «Արսենալը» հաղթեց «Չելսիին»։

«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած դերբին ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ Միկել Արտետայի թիմի։

Ինչպես գրում է Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում, «Արսենալը» հասել է իր պատմության ամենամեծ հաղթանակը «Չելսիի» նկատմամբ:

1930 թվականին «զինագործները» Սթեմֆորդ Բրիջում 5-1 հաշվով հաղթեցին «կապույտներին»։