EUROPE LEAGUE. «Լիվերպուլը» անակնկալ պարտություն կրեց «Թուլուզից» (VIDEO)

Եվրոպա Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Թուլուզի» դեմ։

Ֆրանսիական ակումբը կարողացավ փայլուն հաղթանակի հասնել մերսիսայդցիների նկատմամբ։ Առաջին խաղակեսի վերջում Կառլես Մարտինեսի տղաները բացեցին հաշիվը, իսկ արդեն երկրորդ կեսում զարգացրին իրենց առավելությունը։ Հանդիպման 90+8-րդ րոպեին «Լիվերպուլը» խփեց երրորդ գոլը նաև, բայց այն չարձանագրվեց։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի։

Այս խաղից հետո «Լիվերպուլը» 9 միավորով առաջատարն է, իսկ «Թուլուզը» 7 միավորով E խմբում երկրորդն է։

Եվրոպա Լիգա․

«Թուլուզ» – «Լիվերպուլ» 3:2 (1։0)

1։0Արոն Դյոնում 36

2։0 Տայս Դալինգա 58

2։1 Քրիստիան Կասերես (ինքնագոլ) 76

3:1 Ֆրանկ Մագրի 76

3:2 Դիոգու Ժոտա 89