«Ռեալը» չի տոնի Լա Լիգայի հնարավոր չեմպիոնությունը, եթե այն նվաճի այսօր

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում այս շաբաթավերջին տոնել Լա Լիգայում հնարավոր չեմպիոնությունը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Այսօր՝ մայիսի 4-ին, «Ռեալը» Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Կադիսին»: Եթե ​​Կառլո Անչելոտտիի թիմը հաղթի, իսկ «Բարսելոնան» պարտվի «Ժիրոնային», ապա մադրիդյան թիմը ժամանակից շուտ կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս դեպքում «Ռեալը» չի տոնի չեմպիոնությունը, քանի որ կենտրոնացած է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման վրա (2:2):