Քրիստոֆ Գալտյե. «Ինձ թվում է, որ Ֆրանսիայում նման բան այլևս չենք տեսնի»

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապպեի հետ աշխատելու մասին։

Երեք խաղացողներն էլ միաժամանակ խաղացել են փարիզյան ակումբում։

«Խաղադաշտում խաղալու առումով ես մոլուցք ունեի: Երեքն էլ պետք է հիանալի գործընկերներ լինեին և միասին խաղային:

Ինձ թվում է, որ Ֆրանսիայում նման բան այլևս չենք տեսնի։ Նրանք շատ հաջողակ էին ինչպես խաղային, այնպես էլ ֆինանսական տեսանկյունից»,- մարզչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորել է 2022-ից 2023 թվականներին։