Թոմաս Տուխելը կարող է վերադառնալ ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է փոխարինել Էրիկ տեն Հագին, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացին հոլանդացուն փոխարինելու հավակնորդների ցուցակում է, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը ծրագրում է հեռանալ «Բավարիայից»։ Սակայն մայիսի 4-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, ըստ որի գերմանացին կարող է մնալ գերմանական ակումբում։

Պրեմիեր Լիգայի 34 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։