Արդա Գյուլեր. «Ես չեմ կարող նրանց անունով կոչել, քանի որ նրանք ինձնից մեծ են»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը խոսել է թիմակիցներ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հետ հարաբերությունների մասին։

«Ես չեմ կարող նրանց անունով կոչել, քանի որ նրանք ինձնից մեծ են: Ես իմ ընտանիքում դաստիարակվել եմ այս կերպ, ինձ թվում է, որ իրենց անուններով կոչեմ, դա կնշանակի, որ չեմ հարգում իրենց։

Այդ պատճառով ես Լուկային և Տոնիին իմ եղբայրներն եմ անվանում։ Նրանք ինձ նաև իրենց եղբայրն են անվանում»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):