«Ինտեր Մայամիի» գլխավոր տնօրենը բացատրել է, թե ինչպես է Լիոնել Մեսսիի տրանսֆերն ազդել ակումբի եկամուտների վրա

«Ինտեր Մայամիի» գլխավոր տնօրեն Խավիեր Ասենսին հայտնել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի գալով ակումբի եկամուտներն աճել են։

«Մեսսիի գալուստով մենք 60 կենտ միլիոն բյուջե ունեցող թիմից անցանք 125 կամ 130 միլիոնի։ Այս տարի շրջանառությունը կկազմի 200 մլն կամ ավելի։ Սա հսկայական գումար է՝ հաշվի առնելով ժամանակավոր մարզադաշտը»,- Ասենսիի խոսքերն է մեջբերում EFE-ն:

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։

Այս մրցաշրջանում 36-ամյա Մեսսին թիմի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։