EUROPE LEAGUE. «Բրայթոնը» կրկին հաղթեց «Այաքսին» (VIDEO)

Եվրոպա Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական «Բրայթոնը» արտագնա խաղում մրցեց «Այաքսի» դեմ։

Դե Զերբիի տղաները կարողացան փայլուն հաղթանակի հասնել։ Ունենալով խաղային ու տարածքային մեծ առավելություն՝ «Բրայթոնը» 2 գոլ ուղարկեց Դիանտ Ռամայի պաշտպանած դարպասն ու հերթական երեք միավորը վաստակեց։

Այս խաղից հետո «Բրայթոնը», մեկ խաղ ավելի անցկացնելով «Մարսելից» ու ԱԵԿ-ից, 7 միավորով առաջատարն է։ «Այաքսը» 2 միավորով B խմբում վերջինն է։

Եվրոպա Լիգա․

«Այաքս» – «Բրայթոն» 0։2 (0։1)

0։1 Անսու Ֆաթի 15

0։2 Սիմոն Ադինգրա 53