Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել MLS

Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդ Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել Գերմանիայից դուրս։ Ավելի վաղ գերմանական ակումբը հայտարարել էր այս մրցաշրջանի ավարտին 34-ամյա կիսապաշտպանի հեռանալու մասին։

Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ը, Ռոյսը մտադիր չէ ավարտել կարիերան, բայց միևնույն ժամանակ ցանկանում է տեղափոխվել Բունդեսլիգայից դուրս թիմ: Հաղորդվում է, որ գերմանացու ծառայություններով մեծապես հետաքրքրված են MLS-ի և Թուրքիայի ակումբները։

Այս մրցաշրջանում Ռոյսը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» 37 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։