Ռիշարլիսոնը բարեհաջող վիրահատվել է

«Թոթենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը բարեհաջող վիրահատվել է, հայտնում է Լոնդոնի Սփըրսի մամուլի ծառայությունը։

Այժմ հարձակվողը պետք է վերականգնողական փուլ անցնի «Թոթենհեմի» բժշկական շտաբի հսկողության ներքո, որից հետո կկարողանա սկսել մարզումները։ Սպասվում է, որ Ռիշարլիսոնը կկարողանա մարզվել ազգային հավաքականի հանդիպումների համար նոյեմբերյան ընդմիջման ավարտից ոչ շուտ։

Հիշեցնենք, որ Ռիշարլիսոնը որոշ ժամանակ բացակայել է վնասվածքի պատճառով: