Ստեֆանո Պիոլին մոտ է իտալական մեկ այլ թոփ ակումբ գլխավորելուն

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մոտ է «Նապոլի» գլխավորելուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլցիները մտադիր են Պիոլիի հետ երեք տարվա պայմանագիր կնքել և նպատակ դնել «Նապոլին» կանոնավոր կերպով Չեմպիոնների Լիգա դուրս բերելու համար։

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, սակայն որոշել է այս մրցաշրջանի ավարտին դադարեցնել համագործակցությունը 58-ամյա մասնագետի հետ։

Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից, իսկ 2021/22 մրցաշրջանում «ռոսոներիների» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։