Տիագու Մոտան խոսել է իր ապագայի մասին

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

Անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ նա կարիերան կշարունակի Յուվենտուսում։

«Մնա՞լ ակումբում Խաբի Ալոնսոյի նման: Խաբին դրա համար ուներ իր պատճառները: Իմ ապագան հիմա ինձ չի վերաբերում: Ես կենտրոնացած եմ եզրափակիչ խաղերի վրա։

Ճիշտ ժամանակին կքննարկենք՝ ցանկանում ենք շարունակել համատեղ աշխատանքը, թե ոչ։ «Բոլոնիայի համար միշտ կհուսամ լավագույնի համար»,- ասել է Մոտան Sky Italia-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Տիագու Մոտան «Բոլոնիայում» է 2022 թվականի սեպտեմբերից։ 35 խաղից հետո նրա թիմը 64 միավորով Ա Սերիայում չորրորդն է։