Նաիր Թիկնիզյանը կրկին գոլ է հեղինակում «Լոկոմոտիվի» կազմում

Ռուսաստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի վեցերորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցում է Կազանի «Ռուբինի» դեմ։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը հանդիպման 9-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։

Այս գոլը Թիկնիզյանի համար 5-րդն էր այս մրցաշրջանում։ 24-ամյա ֆուտբոլիստը հասցրել է դառնալ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ։