Կառլո Անչելոտտի. «Ես տեսնում եմ, որ նա ճիշտ ուղու վրա է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է 19-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերի խաղի մասին Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղում (3։0)։

«Արդան խաղացել է այն դերը, որը պետք է խաղար, քանի որ շատ երիտասարդ է։ Նա սկսում է ցույց տալ իր որակները, իսկ այսօր ես փոխարինեցի նրան, որովհետև ինձ թարմ ոտքեր էին պետք։

Ես տեսնում եմ, որ նա ճիշտ ուղու վրա է, և դա դրական է։ Անցումը շարունակվում է, քանի որ երիտասարդությունը առաջադիմում է, իսկ վետերանները դեռ ֆանտաստիկ մակարդակի վրա են»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 34 խաղում վաստակել է 87 միավոր։