Սերխի Ռոբերտո. «Ես սխալվել եմ և ներողություն եմ խնդրում երկրպագուներից»

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն մեկնաբանել է Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում «Ժիրոնայից» կրած պարտությունը (2:4), ինչպես նաև ներողություն է խնդրել իր սխալի համար, որը հանգեցրեց վերջին խաղում թիմի բաց թողած երկրորդ գոլին։

«Մենք արժանի չէինք այս արդյունքին։ Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք։ Ես շատ զայրացած հեռացա խաղադաշտից։ Ես սխալվել եմ և ներողություն եմ խնդրում երկրպագուներից։

Այժմ մեր տեղը մրցաշարային աղյուսակում մեզնից կախված չէ։ Մեզ մնում է հուսալ, որ «Ժիրոնան» միավորներ է կորցնում։

Մենք նրանցից լավ էինք 65 րոպե: Մենք փորձեցինք, բայց չկարողացանք հաղթել»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Munro Deportivo-ն:

Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացավ 2023/2024 մրցաշրջանի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր։ Դրա շնորհիվ «Ժիրոնան» շրջանցեց «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջեց երրորդ տեղ։