Իլկայ Գյունդողանը դժգոհ է իր և իր ընտանիքի նկատմամբ ակումբի վերաբերմունքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դժգոհ է կատալոնական ակումբում սահմանված չափանիշներից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի կիսապաշտպանը վրդովվել է, որ Բարսելոնա ժամանելուց հետո ակումբը չի օգնել ֆուտբոլիստին և նրա ընտանիքին բնակարան գտնելու, տրանսպորտի և կենցաղային այլ հարցերում։ Արդյունքում Գյունդողանը և նրա ընտանիքի անդամներն իրենց լքված էին զգում։

Ընդգծվում է, որ խաղացողը կապվել է ակումբի հետ համապատասխան բողոքով, որում նշել է, թե «Բարսելոնայի» խաղացողների նկատմամբ վերաբերմունքի որ ասպեկտները պետք է բարելավվեն։ Սրան ի պատասխան ակումբի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Գյունդողանից ստեղծված իրավիճակի համար։