Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները տոնում են իրենց չեմպիոնությունը

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովեց չեմպիոնական տիտղոսը։

Մադրիդյան ակումբը ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնությունը այն բանից հետո, երբ Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» պարտվեց «Ժիրոնային» (2:4)՝ կորցնելով Արքայական ակումբին հասնելու հնարավորությունը։

Մադրիդի «Ռեալը» այսօր «Սանտյագո Բեռնաբեուում» հաղթեց «Կադիսին» (3:0), իսկ մի քանի ժամ անց ֆուտբոլիստները տոնեցին իրենց հաղթանակն առաջնությունում։