PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Վուլվերհեմփթոնին», Հոլանդը՝ պոկերի հեղինակ (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ և ջախջախեց մրցակցին՝ 5։1 հաշվով։

Տանտերերի կազմից պոկերի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ևս մեկ անգամ աչքի ընկան Խուլիան Ալվարեսը։ Հյուրերի միակ գոլը խփեց Հվանգ Հի Չանը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 82 միավորով երկրորդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում, սակայն Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Վուլվերհեմփթոնը»46 միավորով 11-րդն է։