«Շեֆիլդը» դարձավ ԱՊԼ-ի վերջին 100 տարվա ընթացքում առաջին թիմը, որը բաց թողեց 100 գոլ

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի տնային խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» պարտվել է «Նոթինգհեմ Ֆորեստին» (1։3)։

Պրեմիեր Լիգայի 36 խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» արդեն բաց է թողել 100 գոլ։

Ըստ Opta-ի, «Շեֆիլդը» դարձավ Անգլիայի առաջնությունում առաջին թիմը, որը 1908/09 մրցաշրջանում «Լեսթերից» հետո 100 գոլ բաց թողեց 38 հանդիպման ընթացքում (102)։