Ստեֆանո Պիոլին բանավոր համաձայնության է եկել «Նապոլիի» հետ

«Նապոլին» բանավոր համաձայնության է եկել «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ։ Այս մասին հայտնում է calcionapoli24-ը՝ հղում կատարելով La Repubblica-ին։

Աղբյուրի համաձայն՝ Պիոլին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի նեապոլիտանական ակումբը։ Ընդգծվում է, որ նա պայմանագիր կկնքի «2+1» սխեմայով։

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հոկտեմբերից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ ռոսոներիները բոլոր մրցաշարերում մասնակցել են 236 հանդիպման՝ 131 հաղթանակ տանելով, 54 անգամ ոչ-ոքի խաղալով, 51 անգամ պարտվելով։ 2021/2021 մրցաշրջանում «Միլանը» դարձավ Իտալիայի չեմպիոն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» կարող է գլխավորել «Ինտերի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։