Լուկա Մոդրիչը ռեկորդի հեղինակ

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Ռեալը» մրցեց «Կադիսի» հետ և հաղթեց՝ 3։0 հաշվով։

Մադրիդյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթի տարիքը 38 տարեկան 238 օրական է, ինչը նրան դարձնում է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց խաղացողը, ով մասնակցել է Լա Լիգայի հանդիպմանը։

Մոդրիչը գերազանցեց Ֆերենց Պուշկաշի ռեկորդը։ Լեգենդար հունգարացին 1965 թվականին 38 տարեկան 233 օրականում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։